Կառավարությունը հավանության կարժանացնի ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը  

ՀՀ կառավարությունն այս տարվա իր վերջին նիստում նախատեսում է հավանության արժանացնել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը

Ըստ որոշման նախագծի՝ վերջին տարիներին երիտասարդության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնելու երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտը: Այսօր ոլորտը կանոնակարգող երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը հաստատվել է դեռևս 1998 թվականին և համահունչ է եղել այդ ժամանակահատվածին: 1998 թվականից մինչև օրս փոփոխվել են ինչպես՝ երիտասարդական պետական քաղաքականության շահառու համարվող խմբին վերաբերող վիճակագրական ցուցանիշները, այնպես էլ՝ շահառուներին հուզող հիմնախնդիրները: Մասնավորապես, 2011 թվականին մշակված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հետազոտական և վերլուծական մասերով, ինչպես նաև երիտասարդների ձգտումների վերաբերյալ հետազոտությամբ բացահայտվեցին մի շարք նոր հիմնախնդիրներ, որոնց լուծման համար այլևս արդիական չէ նախկին հայեցակարգը:

Փաստաթղթի հեղինակները հուսով են, որ հայեցակարգի ընդունումը կնպաստի երիտասարդության ներուժի իրացմանն ու զարգացմանը, երիտասարդական մասնակցության խթանման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային պայմանների ստեղծմանը` ի շահ Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման, ազգային անվտանգության ամրապնդման:

Տեսանյութեր

Լրահոս