Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է «գոլդ» համարանիշներով Mercedes Benz. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Ոստիկանները տեղում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արա Հախվերդյանի դին, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա՝ ճանապարհի հանդիպակաց գոտում, հայտնաբերել են Mercedes Benz Տ 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենան, որի թափքն ու դիմապակին վնասված են և դիմապակու մոտ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են մահացածի բջջային հեռախոսը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031