Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ «Բաքոս» ռեստորանի մոտ. կան տուժածներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Բաքոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միտցուբիշի» մակնիշի 34AS620 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ն.) և «Մերսեդես» մակնիշի 19SD009 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Մ. Ա.-ն (ծնվ. 1978թ.), Գ. Մ.-ն (ծնվ. 1985թ.) և Գ. Ն.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031