Բաժիններ՝

Գյուղնախարարը հաստատեց, որ վաճառակետերում հայտնված խոզերն անկած են եղել

ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր գործառույթները կատարում է: Նման պնդում այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ խոսելով օրերս վաճառակետերում հայտնված սատկած խոզի մսի մասին: Նա հաստատեց, որ ստուգումներով պարզվել է, որ խոզերն անկած են եղել և այժմ գործը դատաքննչական մարմիններում է:

Ըստ նրա՝ որոշ տեղեր վաճառողներն են կարգը խախտում. «Անբարեխիղճ աշխատողներ, դեպքեր լինում են, այո: Անցած տարի էլ ձիու միս էին վաճառել, գրել էին տավարի: Սննդի անվտանգության ծառայությունը հնարավորություն չունի, որ ամեն վաճառակետի մոտ մի-մի անասնաբույժ կանգնեցնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031