Գիտական ոլորտի աշխատողներին տրվել է ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք
ԳՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներին հնգօրյա աշխատանքի դեպքում տրվում է 35 օր և վեցօրյա աշխատանքի դեպքում 42 օր ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք:
Նախագիծը մշակվել է սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ գիտությունների ազագային ակադեմիայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԳԱԱ շուրջ 70 աշխատակիցների միջև տեղի ունեցած քննարկման, ինչպես նաև ՀՀ կազմակերպությունների ազգային ակադեմիայի, հանրապետության գիտական կազմակերպությունների գիտաշխատողների բազմաթիվ գրավոր և բանավոր դիմումների քննարկումների արդյունքների հիման վրա:
ՀՀ Կառավարության կողմից նախագիծն արժանացել է հավանության և հաստատվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին