Դիտավորություն եղե՞լ է

«Կարծում եմ, որ այս ժամանակը բավարար էր, որպեսզի այդ հարցն արդեն իսկ լուծում ստանար, որովհետև, որքան մենք հասկանում ենք, արդեն նախաքննությունն էլ մոտենում է իր ավարտին, և պետք է նաև գնահատական տրվեր այդ կապակցությամբ, որպեսզի նաև դա ներառվի կամ չներառվի մեղադրանքի ծավալում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդներ ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք անցած 9 ամիսները բավարա՞ր էին գնահատելու համար սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սահմանն ապօրինի հատելու փորձ կատարե՞լ է, թե՞՝ ոչ:

Նա նշել է, որ քանի որ ծանոթ չեն գործի բոլոր նյութերին, սխալ կլիներ ասել՝ արդյոք սահմանն ապօրինի հատելու դիտավորությունն ակնհայտ է եղե՞լ, թե՞ ոչ:

«Համենայն դեպս, այն բոլոր հրապարկումները, որոնք եղան ռուսական կողմում, ինչպես նաև դատավարության ընթացքը ցույց տվեցին, որ կարծես թե ապացույցներ կան, որոնք բավարար են նրան նաև այդ մեղադրանքն առաջադրելու համար»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք տուժող կողմի համար պա՞րզ է կատարվածի պատճառը, Լ. Սահակյանը պատասխանել է, որ քանի դեռ նյութերին ծանոթ չեն, չեն կարող իմանալ՝ ինչպիսին է պատճառահետևանքային կապը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս