Պանիրը թանկ կլինի թե էժան, կարևոր չէ, երկիրը թող խաղաղ լինի. հովիվ (տեսանյութ)
Ankyun3.am-ը գրում է. Նոր տարի լինի թե Վարդավառ, Սարգիս Հարությունյանի գործը նույնն է՝ ամեն օր վաղ առավոտյան արթնանում ու Քարինջ գյուղի շուրջ 150 գլուխ ոչխարը տանում է հանդ: Գյուղի հովիվը բոլոր ոչխարներին գիտի անուն առ անուն: Ասում է՝ իր գործը դժվար կլիներ առանց իր 4 օգնականների՝ պահապան շների: