Բաժիններ՝

Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է, մի շարք ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապան-Հատիս, Սոթք – Քարվաճառ և Աշոցք – Տաշիր ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան և Սարավան գուղի հատվածը ավտոճանապարհները:

Արարատի մարզում, Արմավիր քաղաքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն:

Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:

Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն     

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս