Բաժիններ՝

Ինչպես է հայ երգիծաբանը փրկվել փարիզյան սպանդից. News.am

Ֆրանսահայ հայտնի երգիծաբան Մաթյո Մադենյանը, որն անցած տարվա սեպտեմբերից թղթակցում է ֆրանսիական «Շառլի էբդո» երգիծական շաբաթահանդեսին, հրաշքով է փրկվել խմբագրատանը տեղի ունեցած սպանդից: Այս մասին գրում է News.am-ը։

«Սովորաբար, չորեքշաբթի ժամը 10-ին հավաքվում ենք նորությունների շուրջ մտավարժանքներ անելու: Դա մեզ համար խմելու առիթ է: Այս առավոտ, ժամը 9-ին, ես հաղորդագրություն ուղարկեցի Շարբին (շաբաթաթերթի ծաղրանկարիչներից մեկը, որը նույնպես սպանվել է) ասելու համար. «Չեմ գալու, որպեսզի հաջորդ շաբաթ թագավորական գաթաներ բերեմ, բայց դու անհոգ եղիր, շաբաթ-կիրակի ռեստորան կգնանք»,- պատմել է Մաթյոն Canal+ -ի ուղիղ եթերում, որի ընթացքում էլ տեղեկացել է գործընկերների սպանության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031