Բաժիններ՝

Մանրամասներ` Երևանում վրաերթի հետևանքով մահացած թուրք լրագրողի մասին. news.am

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել թուրք լրագրող եւ թարգմանիչ Գայե Ջոշարի մասին, որը վրաերթի ենթարկվելուց 12 օր հետո հիվանդանոցում մահացել էր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2014թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1972թ. ծնված Գայե Ջ.-ին: Վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հունվարի 7-ին, ժամը 10.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը Գայե Ջ.-ն գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է:

Կայքի  տեղեկություններով՝ ոստիկանությունը հայտնաբերել է վրաերթի ենթարկողին՝ «Օնլայն» տաքսի ծառայության վարորդ, 35-ամյա Արամ Գ.-ն: Մահացածը Ավստրալիայի քաղաքացի է, որը ժամանակավորապես բնակվում էր Երեւանում՝ Թումանյան փողոցում:

Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վթարից հետո իրենց մոտ տեղափոխված Գայե Ջոշարը շուրջ 12 օր միացված է եղել արհեստական շնչառության ապարատին եւ գիտակցության չգալով՝ մահացել է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս