Վազաշեն գյուղում 22-ամյա մարզիկ է սպանվել. armlur.am
Հունվարի 6-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է 22-ամյա Սամսոն Մելքումյանի սպանությամբ: Սամսոն Մելքումյանը Վազաշենին կից գյուղի` Այգեհովիտի բնակիչ էր: Armlur.am-ին համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը հայտնեց, որ Սամսոնը բարձրագույն կրթություն ուներ, տիրապետում էր մի շարք մարզաձևերի:
«Այգեհովիտում էր աշխատում: Վազաշենում վիճաբանություն էր եղել, ծեծկռտուք, արդյունքում` այսպիսի բան: Մասնակիցներից մի քանիսն էլ են Այգեհովիտից, արդեն ձերբակալվել են»,- հավելեց մեր զրուցակիցը: Իսկ Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանն Armlur.am-ին հայտնեց, որ երիտասարդների վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղի գերեզմանատան հարակից տարածքում: Այլ մանրամասներ Լ. Բադիրյանը դժվարացավ հայտնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով`