Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները նվազել են

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 5 078.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 19.8 մլրդ. դրամ կամ 48.3 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները նվազել են 8.2%-ով։

Ստացված օգնության 39.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17.0%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2%-ը` սարքեր և
ապարատները, 7.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 20.4%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս