Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Հունվարի 12-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պարզվեց, որ ածխածնի երկօքսիդի պարունակությունն այդ տարածաշրջանում կազմում է 100 մլն մասնիկների ընդամենը 2%-ը:
Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է:
Ժամը 19:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Սամվել Սաֆարյան փողոցի խաչմերուկում, քաղաքային տրանսպորտի ավտոբուսում հրդեհ է բռնկվել:
Ոսկեվանի բնակիչ, 1935թ. ծնված Հրանտ Սարգսյանը,ով այսօր հովվություն էր անում, զոհվել է:
Այս պահին հիվանդանոցում են գտնվում Էմիլի հարազատները, ովքեր գնացել էին վերջինիս տեսակցության և անսպասելիորեն տեղեկացել, որ նա մահացել է:
«Փառք Աստծո, ապրում ենք էլի: Անասուն ենք պահում ու ապրում ենք: Ոչ մի տեղ էլ չենք գնա: Սա իմ ծննդավայրն է, այստեղին կապված ենք արմատներով»:
Սրտի տագնապից մահացել է Միջինարևելյան լուսանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող սիրիահայ ճանաչված լուսանկարիչ Վահե Շահինյանը
«Մի օր տանն էի, աղջիկս եկավ, ասեց, որ մյուս աղջկաս որդին իր տնից ոսկեղեն է գողացել, ասեց, որ տունս վաճառեմ եւ թոռիս գողացած ոսկեղենի գումարը տամ: Ես էլ ասեցի էդպես ո՞նց կլինի, բա ես ո՞ւր մնամ, ասեց՝ գնա տղիդ մոտ: Տենց տունս վաճառեցի, տվեցի 500 դոլար գողացած ոսկեղենի համար, իսկ մնացած գումարով մյուս աղջիկս իր տղու համար տուն առավ: Ես մենակ կարողացա տղայիս մոտ գնալու տոմս առնել, ու մեկ շաբաթից մեկնեցի Վոլգոգրադ»:
Դիվերսանտներին վնասազերծած տղերքը:
Երկար տարիներ ուսուցիչները ստիպել են երեխաներին գրել աջ ձեռքով, անգամ, եթե նրանք հակված էին ձախ ձեռքով գրելուն: Բարեբախտաբար, այսօր շատ ուսուցիչներ թույլ են տալիս երեխաներին գրել այն ձեռքով, որով իրենց հարմար է:
«Վիճակը բավարար է, բայց շուտով նորից հիվանդանոց կտեղափոխվի»,- ասել է Արթուր Սաֆարյանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եթե մարդ ստեղծագործող է, ապա նա անապատում էլ կարող է մենակ ստեղծագործել, և ուղտերը դառնան նրա հանդիսատեսը: Ստեղծագործող մարդը չի կարող նստել ու սպասել, թե երբ իրեն կմատուցեն: Իհարկե, այստեղ՝ ԱՄՆ-ում, դժվար է այդ ամենն իրագործել: Այստեղ դա կախված է և՛ ֆինանսականից, և՛ շատ այլ խնդիրներից: Այնուամենայնիվ, փորձում ենք ստեղծագործել:
Հունվարի 10-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող «Ջազվե» սրճարանի խոհանոցում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:
Հարմարավետությունը սպանում է երազանքները: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ մարդը ցանկանում է ապահովել հարմարավետ և ապահով կյանք, բայց դրանով առաջ շարժվելը կանգ է առնում:
Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ մեղադրվող Հրազդանի զինվորական կոմիսար Արամ Պետրոսյանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել զինվորական ծառայության սահմանափակմամբ 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ 10 տոկոս կպահվի դրամական բավարարման գումարից:
Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում նախ իջել է 3 սմ-ով, այնուհետև բարձրացել 1 սմ-ով և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել 1 900.14 մ, որը 2013թ. նույն օրվա համեմատ ցածր է 5 սմ-ով
Եկեղեցին գտնվում է կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից, և, ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթը, կառույցը մասամբ քանդվել է:
Նախորդ տարվա՝ 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 16047 հանցագործություն։ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 885-ով կամ 5.2%-ով։
Հունվարի 10-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Այսօր առավոտից մի խումբ ՀՀ քաղաքացիներ այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, ծաղիկներ, մոմեր և մատիտ դրել ցանկապատի մոտ` հարգելով Charlie Hebdo խմբագրության զոհերի հիշատակը:
Հունվարի 10-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Որոտան գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են մոտ 15 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եղվարդի մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: