Բաժիններ՝

Մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 10-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Որոտան գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են մոտ 15 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգը փոխանցվել է մարզային ՃԿԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ – Նորատուս ավտոճանապարհին (3-րդ կմ)` Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել«Վազ-2121» մակնիշի 35DO765 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ժ. Մ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս