Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանն Ամանորը դիմավորել է տանը` դուստրերի և թոռնիկների հետ. News.am

«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանն Ամանորը դիմավորել է տանը` դուստրերի եւ թոռնիկների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:

Նրա խոսքով` Լեւոն Հայրապետյանը տոներից հետո ամենայն հավանականությամբ նորից կտեղափոխվի հիվանդանոց` բուժումը շարունակելու նպատակով:

«Վիճակը բավարար է, բայց շուտով նորից հիվանդանոց կտեղափոխվի»,- ասել է Արթուր Սաֆարյանը:

Նշենք, որ տոներից առաջ Հայրապետյանը գտնվում էր հիվանդանոցում: Նա դուրս էր գրվել` Ամանորը տանն անցկացնելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս