Բաժիններ՝

Երեխաների աջ կամ ձախ ձեռքերի նախընտրություն

Դարեր շարունակ ձախլիկները տառապել են աջլիկների համար ձևավորված աշխարհի խտրականության պատճառով: Նույնիսկ սատանան պատկերված է եղել որպես ձախլիկ:

Երկար տարիներ ուսուցիչները ստիպել են երեխաներին գրել աջ ձեռքով, անգամ, եթե նրանք հակված էին ձախ ձեռքով գրելուն: Բարեբախտաբար, այսօր շատ ուսուցիչներ թույլ են տալիս երեխաներին գրել այն ձեռքով, որով իրենց հարմար է:

Որոշ երեխաների չեն քաջալերում ձախ ձեռքով գրելը, այնուամենայնիվ, շատ ձախլիկներ մեծ հաջողությունների են հասել: Նրանց շարքին են պատկանում Լեոնարդո դա Վինչին, Բենջամին Ֆրանկլինը և Պաբլո Պիկասոն: Ձախլիկ մարզիկները նույնպես հաճախ հաջողակ են լինում: Քանի որ ձախլիկ մարզիկները քիչ են, հակադրությունը այդքան էլ հարմարված չէ ձախլիկների ոճին և մոտեցումներին:  Նրանց թենիսի փոխանցումներն անգամ հակառակ ուղղությամբ են, բեյսբոլի կոր գնդակը հակառակ ուղղությամբ է գնում, և նրանց ձախ ոտքից ֆուտբոլում  ոչ մի երեխա սովոր չէ պաշտպանվելու:  Ձախլիկները նաև հաջողության են հասնում ինտելեկտուալ բնագավառներում: Ընդունակությունների մանրակրկիտ թեստն ուսումնասիրել է 100.000 ուսանողների:

Ակնհայտորեն, ձախլիկները մարդկային գործունեության  տարբեր ոլորտներում գիտակ են:

Ե՞րբ է զարգանում  ձեռքերի նախընտրությունը: Չափահասները երեխայի մոտ նկատում են աջ կամ ձախ ձեռքերի նախընտրությունն ուշ մանկության տարիքում, բայց հետազոտությունները բացահայտել են, որ ձեռքերի նախընտրություն երևույթը սկսվում է մանկահասակ տարիքից:  Նույնիսկ նորածինները նախապատվություն են տալիս իրենց մարմնի որևէ մասին: Հետազոտություններից մեկում   մանկահասակների 65%-ը գլուխն  աջ էր շրջում, երբ  օրորոցում պառկած էր փորի վրա: 50%-ը նախընտրում էր նայել դեպի ձախ:  Այս նախընտրությունները հետագայում վերափոխվեցին աջ կամ ձախ ձեռքերի նախընտրության: 7 ամսական տարիքում մանուկները նախընտրում են թաթ գցել մի ձեռքով կամ մյուսով, սա նույնպես հետագայում ձևավորում է ձեռքերի նախընտրությունը: Մինչև 2 տարեկանը երեխաների մոտ 10 %-ը նախընտրում է իր ձախ ձեռքը: Շատ մինչդպրոցական երեխաներ, այնուամենայնիվ, օգտագործում են երկու ձեռքերն էլ, քանի որ ակնհայտորեն նախընտրությունը դեռևս ամբողջովին տարբերակված չէ մինչև  ուշ զարգացման փուլ: Որոշ երեխաներ օգտագործում են  մի ձեռքը՝ գրելու և նկարելու համար, իսկ մյուսը՝ գնդակը նետելու:  Իսկ ո՞րն է ձեռքերի նախընտրության ծագումը: Գենետիկական ժառանգականությունը և շրջակա միջավայրի ազդեցությունը ներկայացվում են՝ որպես պատճառներ: Հետազոտություններից մեկում գենետիկական ժառանգականությունն ավելի նախընտրելի է:  Որդեգրված երեխայի ձեռքերի նախընտրությունը կապված է ոչ թե իր խորթ ծնողների ձեռքերի նախընտրության հետ, այլ՝  բիոլոգիական ծնողների  ձեռքերի նախընտրության:

Նյութը հրապարակման պատրաստեց ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս