Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրել սպանությունը, պարզապես ցանկացել է ազատվել վկաներից, միայն ծրագրված է եղել փախուստը: «Ծարավ» զինվորը ազատվել է վկաներից, հատկապես` «ամենավտանգավորներից»` 2 տարեկան Հասմիկից ու 6 ամսական Սերյոժայից, շտապել է քաղաքացիական հագուստ հագնել, բայց զինվորական շորերն ու «Պերմյակով» գրությամբ պայուսակը «պատահաբար» թողել է դեպքի վայրում:
ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների:
Հյուպատոսարանի առջև այժմ լարված իրավիճակ է։ Գյումրեցիները քարեր են նետում շենքը շրջապատած ոստիկանների ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ արդեն կան բերման ենթարկվածներ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը:
«Դա բարդ չէ, ֆանտաստիկայի ժանրից չէ։ Ընդամենը 10-15 վայրկյանանոց տեսանյութ նկարահանեք ու ներկայացրել, որ համոզվենք` հանցագործը Հայաստանում է…
Դանակահարություններ Օշական և Սասունիկ գյուղերում:
«Ամենակարևոր հարցը հետևյալն էր. արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի ՌԴ հարցուցված քրեական գործը և անձը (անձինք) ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ։ Սա չէ՞ր պահանջը»։
Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպել էին բողոքի ակցիա հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած հայ ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական փոքրիկին դանակահարելու ողբերգական դեպքի կապակցությամբ:
Շիրակի դատախազության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հավաքված բազմության շարքերից քարեր և այլ իրեր են նետում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղղութամբ: Լևոն Բարսեղյանը և մյուսները կոչ արեցին քարեր չնետել:
«Այստեղ 2 կողմում էլ հայեր են կանգնած։ Իսկ մենք իրար վրա քար ու փայտ ենք նետում։ Մեր պահանջի օբյեկտը այստեղ չէ։ Մեր պահանջը Ռուսաստանից է
Հունվարի 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ իրականացվող ակցիայից 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
«Պահանջը, որ գործի քննությունը ամբողջությամբ պետք է իրականացվի մեզ մոտ, դա էլ արդարացի պահանջ է։
Ապօրինի պահվող զենքը՝ չարիք:
Այս պահին Օմբուդսմենի արագ արձագանքման վարչության աշխատակիցները գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման են ենթարկվել Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվող հավաքի 4 մասնակից, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանը և Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար և արձանագրության կազմվելուց հետո բաց կթողնվեն:
Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Փաստն այն է, որ մինչև հիմա ՀՀ քննիչը չի կարողացել հանդիպել կասկածյալի հետ։ Հիմա էլ Գևորգ Կոստանյանն ասում է՝ հանրապետության տարածքում։ Ի՞նչ նկատի ունի… ռուսական ռազմաբազայի տարածքը դե յուրե համարվում է ՌԴ տարածք։ Եթե դա ՀՀ տարածք է, ինչո՞ւ չեն մտնում ՀՀ ոստիկանները և բերման ենթարկում, ձերբակալում կասկածյալին»:
«Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատների եւ մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի կիսում են հետ այս կորստի ցավը»:
«Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազի միջոցով ցուցարարներին առաջարկեց 30 հոգանոց խմբերով մտնել դատախազության շենք և հանդիպում ունենալ։
Դրանից հետո հետաքննիչը սպառնացել է Արմեն Շ.-ին` ասելով, որ եթե շարունակի բողոքել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց դեմ, ապա վերը նշված բողոքի նյութերով քրեական գործ կհարուցվի:
Մահացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի մայրը` Զեմֆիրա Քոքոբելյանը:
Ցուցարարները պահանջում են, որ ընտանիքի անդամների սպանդի համար մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնեն Հայաստանի արդարադատության համակարգին:
Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, որ Արսեն Բաղդասարյանը ցանկություն է հայտնել երրորդ երկիր տեղափոխվել, ԿԽՄԿ-ն չմեկնաբանեց:
Սիրելինե՛րս, ամեն ինչ օրինական էր. եւ՛ մեր բոլոր գործողությունների, եւ՛ սահմանապահներին ներգրավելու ու վստահելու, եւ՛ զինված լինելու եւ՛ մնացած ամեն ինչի բոլոր օրինական հիմքերը կային ու կան: Ոստիկանությունն անօրինական գործողություն չի անում: Ձեզ թվում է՝ անօրինականությամբ օրե՞նք կպահենք: Կամ հնարավո՞ր է ոմանց պրիմիտիվ մտածողությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնել:
«Գյումրիի ողբերգության մասին խոսելու և ճիշտ ենթադրություններ անելու համար պետք է սպասել հետաքննության արդյունքներին, բայց հիմա արդեն պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թե «ճղճիմ մի չարիքի» հետ, որին առնչվեց Հաննա Արենդտը՝ նացիստ Ադոլֆ Էյխմանի դատավարությունը լուսաբանելիս: Էյխմանի մոտ չարագործությունը «պարտքի հանձնարարությունների», և հրամանների կատարման միջոցով արդարացնելու անհրաժեշտություն կար: Պերմյակովը հայտնի «Լարված նարինջ» ֆիլմում արտահայտված պսիխոպատիայի և անիմաստ բռնության սահմաններից էլ դուրս գտնվող մի չարիք է»:
Հունվարի 15-ին, ժամը 09.56-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. հունվարի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թանգուն ձոր թաղամասի թիվ 30 տան մոտակա սարի վրա (տանից 6 մ հեռավորության վրա) առաջացել են ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Քիչ առաջ ցուցարարները փորձում էին որոշ պաստառներ և գրություններով թերթիկներ հանձնել ՌԴ դեսպանատանը։ Սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս ինչի արդյունքում կրկին բախումներ տեղի ունեցան ոստիկանության աշխատողների և ցուցարարների միջև։
Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունենում. ոստիկանները ուժով հեռացնում են ակցիայի մասնակիցներին դեսպանատան տարածքից: Նրանցից մեկը ցուցարարի ձեռքից վերցրեց Հայաստանի դրոշն ու գցեց գետնին: