
Դատավորի թեկնածուն վերադարձրել է ինքնաթիռի տոմսը. a1plus.am

a1plus.am-ը գրում է. Իրավաբան Արա Ղազարյանը առավոտյան շտապել էր՝ ինքնաթիռի տոմսը հանձնելու։ Հունվարի 15-ին նա չի մեկնելու Ստրասբուրգ, քանի որ երեկվանից ինքն այլեւս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու չէ։ Սերժ Սարգսյանը որոշել է՝ նոր մրցույթ անցկացնել՝ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու համար։
«Ինչո՞ւ դեկտեմբերի 20-ին տեղեկացնում են 3 թեկնածուներին,որ դուք հրավիրվում եք հարցազրույցի եւ շուտով կստանաք հրավերը, ոչ այլոք այլ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի կողմից եւ ինչո՞ւ մենք իմանում ենք, որ այդ նամակից երկու օր անց բոլորովին այլ որոշում է կայացրել»,- «Ա1+»-ին ասաց Արա Ղազարյանը։
Եվրադատարանի դատավորի թեկնածուի մրցույթն անց է կացվել հոկտեմբերին։ Ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Նելիկ Հարությունյանը։ Սերժ Սարգսյանը հաստատել էր ցուցակը եւ այն պետք է ուղարկվեր ԵԽԽՎ՝ հաստատման, որը չի արվել։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: