Քաղաքացին բնակարանում մահացել է, մինչ փրկարարների օգնության հասնելը
Հունվարի 14-ին, ժամը 02.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների օգնության անհրաժեշտությունը վերացել է քանի որ քաղաքացի Ս. Ա.-ն (ծնվ. 1941թ) բնակարանում մահացել է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն