
Մոմավառություն Մարտունիում` ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի (լուսանկարներ)

Այսօր Մարտունու Սբ. Ներսես եկեղեցում վարդապետ Տեր Սահակ Շաքարյանի մատուցմամբ տեղի է ունեցել պատարագ՝ ի հիշատակ Գյումրի քաղաքում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, պատարագից հետո «Ազատ Հայրենիք» կուսակցության Մարտունու երիտասարդական թևի նախաձեռնությամբ կատարվել է մոմավառություն:
Մոմավառությանը ներկա էին Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, շրջանային և համայնքային կառույցների պատասխանատուներ, դպրոցականներ և երիտասարդներ: