
Լարված իրավիճակ կառավարության մոտ. ոստիկանական ուժերը ավելանում են

ՀՀ կառավարության մոտ լարված իրավիճակ է. տոնավաճառների աշխատակիցները, ինչպես հայտնի է՝ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Հովկ Աբրահամյանն իջնի և իրենց հարցերին պատասխանի:
Նշենք, որ այդ փոփոխությունները ուժի մեջ են մտնելու փետրվարի 1-ից:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որմնալու են կառավարության շենքի մոտից այնքան ժամանակ մինչև չստանան իրենց հարցերի պատասխանները:
Սակայն Հ. Աբրահամյանը համաձայնել է իր մոտ հրավիրել ակցիայի 10 մասնակցի, և պատասխանել նրանց հուզող բոլոր հարցերին, սակայն ակցիայի մասնակիցները չեն համաձայնել այդ առաջարկին:
Այս պահին կառավարության դիմաց լարված իրավիճակ է. ոստիկանությունը մեծածցնում է իր ուժերը տարածքում: