Լևոն Մելիք-Շահնազարյանը սահմանային լարվածությունը պայմանավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով. «Արմենպրես»
Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությունը քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն առաջին հերթին պայմանավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով:
Ըստ քաղաքագետի, այդ կերպ Ադրբեջանը միանգամից մի քանի խնդիր կլուծի: «Արմենպրես»-ը ներկայացնում է քաղաքագետի հետ:
-Սահմանային ան նախադեպ լարվածությամբ է սկսվել տարին եւ արդեն մեկ ամ իս է` շարունակվում է: Որքանո՞վ է տեղին ն ման լարվածությունը որեւէ տոնով կամ օրով պայմանավորելը:
-Հունվարյան լարվածությունը պայմանավորել ինչ-որ օրերով` սխալ է: Նման բաներ եղել են, բայց այս տարի էական փոփոխություն է սկսվել: Փոխվել է իրավիճակը: Այս
տարի Հայաստանը կլինի միջազգային մամուլի կենտրոնում` պայմանավորված Հայոց ցեղասպանության տարելիցով:
Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը Հայաստանի համար սեւ փիար է պատրաստել` նպատակ ունենալով մի քանի խնդիր լուծել: Սահմանին սադրանքներ հրահրելով` Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր խնդիրը ոչ թե Արցախի ինքնորոշված ժողովրդի հետ է, այլ Հայաստանի հետ, որն իբր հարձակվել, «գրավել» է այդ տարածքը: Այդ կերպ նա փակում է Արցախի հարցը, եւ Արցախը դառնում է ոչ թե մի պետություն, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա է ստեղծվել եւ զարգանում, այլ Հայաստանը գրավել է Ադրբեջանից: Հետեւաբար, երկրը, որը «հարձակվում» է, «գրավում» եւ «օկուպացնում» է մեկ այլ երկիրը, մխիթարանքի, օգնության կարիք չունի եւ ագրեսոր պետության հետ սգալ չի կարելի:
Երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը Թուրքիայից ոչ պակաս վախենում է Ցեղասպանության ընդհանուր ճանաչման գործընթացից: Հայոց ցեղասպանությունը, որ Թուրքիայում սկսվել է դեռեւս է 19-րդ դարի վերջին, 1918 թ. անցել է սահմանն ու Ադրբեջանի Հանրապետություն հռչակված տարածքում շարունակվել: 1918-1920թթ. այդ տարածքում մորթվել է մոտ 250 հազար հայ:
Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ հարցը վաղ թե ուշ բարձրանալու է: Կան բազմաթիվ գրքեր, փաստաթղթղեր այդ հարցի վերաբերյալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, թե այդ հարցի բարձրացումն ինչի կբերի: Երրորդ խնդիրն այն է, որ թվում է, թե Ադրբեջանը Արեւմուտքի հետ շատ վատ հարաբերությունների մեջ է, սակայն իրականում դա թվացյալ է:
Ադրբեջանն առեւտրի մեջ է Արեւմուտքի հետ եւ այս առեւտրով փորձում է մի քանի ուղղությամբ ճնշել Արեւմուտքին իր համար դիվիդենտներ ստանալու համար: Նախ, Ադրբեջանը տարատեսակ կոմպրոմատներ է հավաքում Արեւմուտքի քաղաքական գործիչների դեմ, սպառնում է նրանց իր գազի եւ նավթի մատակարարման դադարեցմամբ: Հատկապես հիմա, երբ ՌԴ-ի հետ էներգետիկ հարցոմ Եվրոպան լուրջ խնդիրներ ունի, Ադրբեջանը փորձում է սպառնալ Արեւմուտքին, ինչը շատ լուրջ է: Սա հունվար ամիսը չէ, սա 2015վականն է, մենք պետք է սա հասկանանք: Սա շարունակական կլինի այնքան, քանի դեռ արժանի պատասխան չլինի:
-Մեկ ամ իս է սահման ին լարվածությունը չի հանդարտվում : Կողմերը կորուստներ ունեն , սակայն մ իջագային կազմակերպություն ներն այդպես էլ համապատասխան հայտարարությամբ եւ գործողությամբ հանդես չի գալիս, եւ սա առաջին դեպքը չ է: Որքանո՞վ է արդարացված սպասել մ իջազգային կազմակերպություն ների հայտարարություն ներին եւ ակնկալել նրան ց կողմ ից որեւէ լուրջ գործողություն:
-Դա մեր ժողովրդի բնավորությունն է: Մենք միշտ խուսափել ենք պատերազմից: Մենք հոյակապ զինվոր ենք, աշխարհում հայի նման զինվոր չկա, բայց մինչ այդ հույսը
դնում ենք բոլորի վրա, մտածում ենք` կգան, չեն թողնի, կխանգարեն, կարգելեն հարձակվողին, սակայն երբ դանակը հասնում է ոսկորին եւ տեղ չկա նահանջելու,
սկսում ենք կռվել եւ կռվում ենք հրաշալի: Հիմա նույն վիճակն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: