
Հոգեհանգստյան Պատարագ ի հիշատակ Ավետիսյանների (տեսանյութ)

Tsayg.am-ի փոխանցմամբ՝ Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցում հունվարի 25-ին մատուցվեց Ս. Պատարագ՝ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հոգիների հանգստության համար:
Պատարագին ներկա էին ոչ միայն Ավետիսյանների ընտանիքի հարազատները, այլ նաև հարյուրավոր գյումրեցիներ: Նրանք եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու և աղոթելու Ավետիսյանների ննջեցյալների հոգիների հանգստության համար: