
Զվարթնոց թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակա չշահագործվող շինությունում՝ նախկին կաթի գործարանի գրասենյակային տարածքի (պատկանելիությունը չի հաջողվել պարզել) 2-րդ հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել` 05.31-ին: Այրվել է գրասենյակը՝ հին գույքով (100 քմ):