
Տարեց կնոջ թոշակը գողացողին հայտնաբերեցին

Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.40-ին, 1939 թ. ծնված Կիմա Հ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ Օհանովի փողոցի 9 հասցեում գործող խանութում իր գրպանից գողացել են 53.000 դրամ:
Նույն օրը, ժամը 16.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1969 թ. ծնված Նարինե Պ.-ն և հայտնել, որ Հաղթանակ թաղամասի խաչմերուկ չհասած հետևում է իր մայրիկի թոշակը գողացողին:
Մեկնած օպերատիվ խումբը Օհանովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման է ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: