Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մոտ 35 կամավոր այցելել են ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում գտնվող սպարապետի, ՀՀ ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։
Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով սահմանին տիրող լարված իրավիճակին, ըստ «Ա1+»-ի՝ ասել է. «Այսօր մենք բոլորս պետք է բանակի կողքին լինենք, նրանց պետք է դուխ տանք, որ նրանք իմանան, որ ամբողջ ազգով իրենց թիկունքին կանգնած ենք: Այսօր մենք պետք է մի լավ քեֆ անենք»:
1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսաներեք տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակն ու Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններ անցան, լրջագույն մարտահրավերներ դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել։ Հայոց Բանակի 23-րդ տարեդարձն է այսօր: Ու, չնայած իր «երիտասարդ» տարիքին, Հայկական բանակը մարտունակ է, ուժեղ ու կայացած. իրավամբ, այն մեր անկախության ամենամեծ նվաճումն է ու երաշխավորը։
«Մանկական հիշողությանս մեջ այդ օրը՝ 1993 թ.-ի հուլիսի 23-ը, չսպիացող վերքի նման տպված է: Հիշում եմ, որ մեր բակում մի շուն կար, որին շատ էի սիրում, ուզում էի տուն բերել: Ամառային արձակուրդներն էին, պետք է տեխափոխվեի 2-րդ դասարան: Այդ օրը հորս, հորեղբորս ու նրա 3 երեխաների հետ բակում էինք: Նորից շանը սիրել էի ու մոտեցել աղբյուրին, որ ձեռքերս լվանամ: Հիշում եմ, որ ձեռքերս պարզել էի դեպի աղբյուրի ջուրը»:
Հունվարի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 39 շենքի 10-րդ տան բնակիչ Գերման Ոսկանյանը անհայտ կորել է: Նրա հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանն էլ իրբացատրության մեջ նշել էր, որ որդուն վերջին անգամ տեսել է իրենց շենքի բակում՝ երեք անծանոթ ռուսախոս տղաների հետ:
Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եռաբլուրում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ս. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում բանակին առաջին հերթին ուժ մաղթեց:
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից սահմանում լարված իրավիճակը ստեղծումը՝ պատերա՞զմ, թե՞ սադրանք, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Սադրանք»:
Ռեպորտաժի հեղինակը նաև անդրադառնում է Պերմյակովի՝ դեպքի վայրում թողած իրերին, որոնց վրա եղել է նաև իր անունը: «Նա թողնում է զենքը, զինվորական համազգեստը՝ իր անունով, քաղաքացիական հագուստ է հագնում և գնում է հայ-թուրքական սահման: Որտե՞ղ է տրամաբանությունը: Իսկ գուցե պետք էր ընդգծե՞լ, որ այդ սպանության մեջ ռուսական հետք կա, ինչն էլ վայրկյանական գործեց»,- ասում է հեղինակն ու անդրադառնում գյումրեցիների բողոքի ակցիաներին, որոնք տեղի ունեցած Ռուսաստանի հյուպատոսարանի, ապա ռուսական ռազմաբազայի մոտ:
ԵԱՀԿ առաքելությունը պատրաստվում է հունվարի 29-ին հերթական դիտարկումն անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պնդմամբ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության դեպքով ՀՀ քննչական կոմիտեն բազմաթիվ վարկածներ է քննում:
«Առաջին հերթին թողեք, որ այս հարցով զբաղվեն այն կառույցները, որոնք դրա մասնագետն են: Երկրորդ՝ այնտեղ, որտեղ մենք պետք է տեխնիկական նոր միջոցներ տեղադրենք, անընդհատ կրակային եւ տարբեր ազդեցությունների տակ են գտնվում, եւ անհնարին է այսօր այսպիսի սարքեր տեղադրելը»:
«Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքերին:
Այսօր Եռաբլուրում լրագրողները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ պահվածը սահմանում: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հորդորեց դիմել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Ադրբեջանը հսկայական միջոցներ է ուղղում այդ ամեն ինչի վրա, սակայն դեռևս Ադրբեջանի քարոզչությունը մի քիչ անտաղանդ է, և շատ հաճախ այն գումարները, որոնք ուղղվում են քարոզչության վրա, Ադրբեջանի որոշ մարդկանց կողմից ուղղակի մսխվում են: Այսինքն`իրենք դեռևս սովորում են արտաքին քարոզչություն անել:
«Մեր եկեղեցին իր առաքելությունն իրականացրել է այնտեղ, բայց ավելի մանրամասն զրույցի համար հաճեցեք դիմել մեր լրատվական բաժին»:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակվել: Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ նրան առաջադրված կաշառքը ստանալու մեղադրանքը կարող է փոխվել և առաջադրվել մեղադրանք խարդախության հատկանիշներով: Բանն այն է, որ սնանկության գործով, որի շրջանակներում էլ նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, գրավի տակ գտնվող գույքը ոչ մեկը չի կարող վաճառել, դա գրավառուի […]
Այսօր՝ հունվարի 28-ին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անրադարձել է տարեսկզբից Ադրբեջանի ԶՈՒ կողմից ցուցաբերվող ակտիվությանը:
Հիմքում Վազգեն Սարգսյանի գրականությունն է, որով ներկայացված է Վազգեն Սարգսյան մարդու, անհատի, տղամարդու, հայի տեսակը: Եզակի արխիվային կադրեր կան, որ երբեք չեն ցուցադրվել ու բազում բացահայտումներ են անում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:
Հայաստանի Զինված ուժերի օրը՝ հունվարի 28-ին, նախագահը, կառավարության անդամները այցելում են Եռաբլուր փառքի պանթեոն:
Ոճիրը, կատարվել է մեղսունակ անձի կողմից, իսկ թե ո՞վ է կատարել, տվյալ պարագայում դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա, ով կատարել է այդ ոճիրը, գտնվել է մեղսունակ վիճակում: Այնպես չլինի, որ հետո հանրությանը խաբեն, թե կատարող անձն անմեղսունակ է, քանի որ գործողությունների շարքը ցույց է տալիս, որ սա մեղսունակ անձի արարք է: Դա կլինի Պերմյակովը, Սիդորովը, թե ինչ-որ այլ մեկը, ով էլ որ անի, կամ ում հետ էլ, որ ինքը հանցակից է եղել, նրանք բոլորն էլ մեղսունակ վիճակում են եղել: Դա պետք է նշվի, որպեսզի հանրության վզին հետո նոր խաբեություն չփաթաթեն:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտկան հերթապահություն:
Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրը ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը դեռ ծանր է:
Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում: Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել: Ինչո՞ւ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունվար 27-ին Երեւանի Արտաշիսյան 39/10 հասցեի բակում՝ ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երեւանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված: