Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ առավոտյան Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի մոտ սև գույնի ավտոմեքենան հետընթացի ժամանակ հարվածել է իրեն և իր գրկի երեխային:
Պարզվում է, Հայաստանում օրենքի ծուղակն ընկնում են անգամ հենց իրենք՝ օրենսդիրները: «Դժբախտ» վարորդների շարքերում, որոնց բանկային հաշիվների վրա կալանք է դրվել երթևեկության խախտման համար նշանակված մի քանի հազար դրամ տուգանքի պատճառով, հայտնվել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: ԴԱՀԿ-ն կալանք է դրել Գ.Մելիքյանի բանկային քարտի վրա՝ 4000 դրամի պատճառով:
Այսօր արդեն հաշվեհամար է բացվել Հայկ Թևոյանի կնոջ՝ Ջավահիր Հակոբյանի անունով, ով զոհվել է սահմանային գոտում: Հայկն ունի 5 չքնաղ երեխա, որոնցից ամենափոքրը 3 տարեկան է, մեծը` 20: Ընտանիքը սոցիալապես բավականին ծանր վիճակում է, և այդ վիճակը կարող է էլ ավելի բարդանալ, քանի որ Հայկն ընտանիքի միակ աշխատողն էր:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Հովնանյանների ամբողջ ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, որոնք իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեծ բարերարի մահվան կապակցությամբ և այդ ծանր պահին գտնվել են իրենց կողքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի բարեկարգման եւ քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված հարցերին:
Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը:
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է պետական գործիչ, 1975-85 թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը:
Ամեն անգամ, երբ առիթ է լինում որևէ կարևոր միջոցառման, կամ ինչ-որ մի գործ է ուզում մարդը ձեռնարկել, միշտ Աստծուն է դիմում: Ես հավատացյալ մարդ եմ և ես հավատացած եմ, որ բոլորդ էլ հայ քրիստոնյաներ և հավատացյալներ եք, և այդպիսի իրոնիայով խոսել կրոնի մասին՝ ես ուղղակի լուրջ չեմ համարում:
Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին:
Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին:
Թեև հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, սակայն ԱԺ պատգամավորները չեն շտապում վերադառնալ արձակուրդից:
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակահատվախում «խառն » է:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 6-րդ թաղամասի տներից մեկում:
Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև «ռեժիսոր» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ոգեշնչվել է Աստվածաշնչից և մտադրվել ֆիլմ նկարահանել Գրիգոր Լուսավորչի մասին:
ՀՀ Վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը իր գործընկերներից հետ չի մնում և ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստանում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել:
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում:
Հովսեփիս Աստված ա ինձ տվել…դրա համար էլ միշտ մտավախություն եմ ունեցել որ մի օր կգնա…ինձ երազով Աստված հայտնեց ու իրան տվեց ինձ…ու ունենալուց հետո միշտ հարցնում էի`ինչի՞ Աստված Հովսեփին տվեց ինձ, անունով, ամեն ինչով տվեց ինձ….ասում էի, տեսնես ի’նչ պետք ա անի էս երեխան, ուշադիր նայում էի իր մեծանալուն, իր ամեն մի շարժումին:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 7/2 շենքի հոսանքազրկման հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ ոլորանում մոտակա սարից քարերը պոկվել և ընկել են ցած, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ բնակելի զանգվածի, «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի ջրամատակարարումը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանը, ըստ Սահմանադրության, համարվում է ժողովրդավարական պետություն: Ո՞րն է ժողովրդավարության սահմանումը: Ընդհանրապես որևէ մեկն այս փոփոխությունների նախագիծը պատրաստելու ընթացքում մտածե՞լ է՝ ի՞նչ է նշանակում` ժողովրդավարություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 190, 194, Մարգարյան փող. 2-րդ նրբանցքի 7/1, 7/2, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20/2, 20/3 համարների ջրամատակարարումը:
Երևանի օդանավակայանն ամենաէժան մայրաքաղաքային օդանավակայանն է Անդրկովկասում:
նա 2015թ. ապրիլի սկզբից գրեթե ամեն օր ծեծի է ենթարկել իր հետ համատեղ բնակվող կնոջը՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորյալ կերպով պատճառել է ուժեղ ցավեր, մարմնական և հոգեկան տառապանքներ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում: