Ճոյտը երկընտրանքի առաջ է՝ Գրիգոր Լուսավորիչը լա՞վ մարդ է եղել, թե՞ վատ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է.  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև «ռեժիսոր» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ոգեշնչվել է Աստվածաշնչից և մտադրվել ֆիլմ նկարահանել Գրիգոր Լուսավորչի մասին:

Երեկ նրանից տեղեկացանք, որ որոշ խնդիրներ են առաջացել. «Երկու խմբի են բաժանվել ուզողները և չուզողները, դեռ քննարկումներն իրար մեջ գնում է: Մի խումբն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչը շատ վատ մարդ է, ամբողջ մեր մշակույթը ոչնչացրել է, մեր գրքերը ոչնչացրել է, բերում են օրինակներ ամերիկյան գրքերից, պատմություններից: Մյուս խումբն էլ ընդհակառակն է ապացուցում: Հիմա այդ երկու խմբին թողել ենք իրար հետ, տեսնենք ինչ է դուրս գալիս»:

– Իսկ Ձե՞ր կարծիքը որն է, պարոն Հակոբյան:

– Ես մտածում եմ, որ եթե մենք գումար ենք դնում, չարչարվում ենք, ֆիլմ ենք նկարում, այնպիսի բան անենք, որ առանց ստեղծելու մեզ չքննադատեն, ուզում ենք այնպիսի բան լինի, որ սկզբից ևեթ ճիշտ գնա,-ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930