Բաժիններ՝

Ինքը շատ ռիսկով էր, ոչ մի բանից չէր վախենում ու ինձ դա էր վախեցնում…. Պատմում է զոհված զինվորի մայրը. forrights.am

forrights.am-ը գրում է. «…Հովսեփիս Աստված ա ինձ տվել…դրա համար էլ միշտ մտավախություն եմ ունեցել որ մի օր կգնա…ինձ երազով Աստված հայտնեց ու իրան տվեց ինձ…ու ունենալուց հետո միշտ հարցնում էի`ինչի՞ Աստված Հովսեփին տվեց ինձ, անունով, ամեն ինչով տվեց ինձ….ասում էի, տեսնես ի’նչ պետք ա անի էս երեխան, ուշադիր նայում էի իր մեծանալուն, իր ամեն մի շարժումին….»,- զոհված որդու նկարին նայելով ասես ինքն իրեն խոսում է մայրը՝ Գայանեն:

Որդու հետ վերջին անգամ խոսել էր մահվանը նախորդող գիշերը

«Պոստերում էր: Հարցրեցի ո՞նց ես, ասեց, շատ լավ եմ, մամ ջան, իմ մասին մի մտածի: Գիտեի` կրակոցներ կան, անհանգիստ էի…Ինքը շատ ռիսկով էր, ոչ մի բանից չէր վախենում ու ինձ դա էր վախեցնում…ամեն անգամ խոսելուց հետո միշտ ասում էր `ցտեսություն կամ՝ բարի գիշեր, բայց էդ օրը ասեց` հաջողությո՛ւն…, իմ վրա ահավոր ազդեց էդ բառը…», որդին կարծես հրաժեշտ էր տվել մորը, ընդմիշտ չտեսնելու հրաժեշտ և մահվան լուրը չի ուշացել:

11209364_912755465451704_3576617944730092032_n

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930