
Երևանում Nissan-ով վթարի է ենթարկվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնականի աղջիկը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Ռոզա Դավթյանի վարած Nissan Tida մակնիշի 34 NF 369 համարանիշի և Մարատ Մկրտչյանի վարած Գազ 3110 մակնիշի 05 SS 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Nissan-ի վարորդը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի օգնականի աղջիկն է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: