Նոր մանրամասներ. գյումրեցի աղջիկն ինքնասպան է եղել իր սիրած հայելու առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի և Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ: Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Ժենյայի մայրը՝ տիկին Արփինեն, լացակումած պատմեց, որ դեպքի առավոտյան Ժենյան լավ տրամադրություն է ունեցել. «Ասեց՝ մամ ջան, սուրճ դիր, խմենք, դրեցի, խմեցինք ու ես գնացի աշխատանքի: Նա շատ լավ, ուրախ տրամադրություն է ունեցել: Դեպքի օրը օրվա ընթացքում չեմ զանգել, քանի որ ես միշտ գործի եմ գնացել, ինքը տանն էր ու իր համար նկարում էր»:

Ըստ ինքնասպան եղած աղջկա մոր՝ երբ ինքը վերադարձել է տուն, տեսել է աղջկան տան՝ ապակիով պահարանի դռնից կախված վիճակում. «Չգիտեմ՝ պահի տակ ինչ է իր հետ կատարվել, չեմ պատկերացնում, որ նա կարող էր գնալ այդ քայլին: Աղջիկս այդ պահարանի հայելու հետ շատ կապված էր, իր նկարչությունը միշտ անում էր հայելու առաջ, ու այդ հայելու առաջ էլ գտել ենք իրան այդ վիճակում»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս