Ապրիլի 10-ին, ժամը 10.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայրավանք գյուղում քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։
Հայտնի է, որ Հայաստանը Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից է հռչակվել դեռևս Քրիստոսի ծննդից առաջ: Ցեղասպանությունից հետո Իտալիան, ապաստան տալով մեր հայրենակիցներին, արժանավայել կյանքի հոմանիշ դարձավ նրանց համար: Դարերի ընթացքում հայ-իտալական հարաբերություններն էլ ավելի սերտացան ու ընդլայնվեցին, իսկ Հայաստանի անկախությունից հետո ձեռք բերեցին նոր որակ և բովանդակություն:
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին instagram-ի և twitter-ի իր միկրոբլոգներում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին: Նա գրել է, թե Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցը շատ ճիշտ ընտրված քայլ է:
Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանը instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Այն հավանաբար արվել է երեկ, երբ Քարդաշյաններն այցելել են Գառնի և Գեղարդ: Որպես լուսանկարի մեկնաբանություն՝ Քիմ Քարդաշյանը գրել է. «Օրհնված»: Լուսանկարում նա ամուսնու՝ Քայնե Ուեսթի և դստեր՝ Նորթ Ուեսթի հետ է:
Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել Քիմ Քարդաշյանի հագուստի և մասնավորապես Gianvito Rossi ապրանքանիշի ոսկեգույն կոշիկի վրա:
«Ես, ընդհանրապես, կարծիք չունեմ նրա մասին և չեմ ցանկանում որևէ կարծիք հայտնել։ Առանձնապես որևէ վերաբերմունք չունեմ, ընդհակառակը, նույնիսկ անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլևնրա հայ լինելը»։ Սակայն ասաց, որ ինքը հարգում է ուրիշների կարծիքը նրա մասին, բայց ունի իր կարծիքը։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցագործության նախապատրաստություն: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը բավարարվել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Բնական է՝ առանց Քարդաշյանի անունը հոլովելու չի կարելի այսօր: Ես ողջունում եմ Քիմ Քարդաշյանի այցելությունը ՀՀ, չեմ ուզում շատ մանրամասնել, եթե ծանոթ եք միջազգային մամուլին, ոչ միայն թուրքական, այլև ամբողջ աշխարհի, Ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս»:
Ապրիլի 10-ին, ժամը 10.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.10-ի սահմաններում քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Տափերական գյուղի դպրոցի տանիքը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Քիմ Քարդաշյան այսօր պատրաստվում է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 46-ամյա դստերը հայրը տանից դուրս է հանել, վիրավորել և ստիպել է ինքնասպանություն գործել:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է եղել: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրների պնդմամբ, նման վատ պատկեր ՀՀ-ում դեռ չի եղել:
Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:
Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակեր, ջուրը լցվել է նաեւ նկուղներ:
Աղբյուրն ապրիլի 9-ին հայտնում է, որ իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել զինծառայող Աբբասով Ռզա Հուսեյնաղա օղլուն։ Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ դեռևս հայտնի չեն։
Ոստիկանությունը միշտ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ու օրինականության ամրապնդմանը ուղղված ընդգրկուն աշխատանքը և արագ ու պատշաճ արձագանքել կոնկրետ դեպքերով արված դիտողություններին, իսկ զեկույցները դիտվում են որպես աշխատանքային փաստաթութղթ, քանի որ արտահայտում են նախևառաջ հասարակության մտահոգությունները:
Պարզվում է՝ պետական բյուջեի գումարները «քամուն տալու» հարցում հետ չի մնում նաեւ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեն:
Հանրապետականները երեկ՝ ապրիլի 9-ին, քեֆի մեջ էին. նրանք հրավիրված էին «Օջախ» ռեստորան՝ նշելու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ծնունդը:
Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար Ազգային ժողովը 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով:
Դեռևս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Գեներալ Սեյրան Սարոյանին հարցրինք. ի տարբերություն Արմեն Աշոտյանի երգի, պատգամավորներին նվիրված իր «Չի կարելի` չէ, չի կարելի» երգը մի քանի օրում շլյագեր դարձավ և չի իջնում էկրաններից` Քիմ Քարդաշյանի հանգույն:
Ժամը 00:50-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում՝ Արշակունյաց թիվ 53Ա շենքի դիմաց, տղամարդու դի կա:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:
«Մայր Հայաստան» հուշարձանի մոտ արված լուսանկարը տարածելով՝ Քիմ Քարդաշյանն ասել է. «Ես ու Քլոեն երեկ այցելեցինք «Մայր Հայաստան»:
Հասկացողը հասկացավ, որ չեմ ասում եթե մերոնց քննադատում եք Քիմին էլ քննադատեք, առհասարակ մի քննադատեք, կամ էլ հավատարիմ մնացեք ձեր արժեքային համակարգին։ Չեմ չարանում, ուղակի հայելի եմ պահում, էլի չպարտադրելով նայել այնտեղ։
Ապրիլի 9-ին, ժամը 23.41-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գետիկ գետի հունի մաքրման աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 10-ին, ժամը 06.36-ին Նոր գյուղ գյուղ է մեկնել Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խումբը: