Բաժիններ՝

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ

Ապրիլի 10-ին, ժամը 10.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայրավանք գյուղում քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվելէ, որ գյուղում մասամբ վնասվել են 2 տան տանիքներ (մոտ 35 քմ և մոտ 50 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:

Ապրիլի 10-ին, ժամը 10.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքները մասնակի վնասվել են:

Պարզվել է, որ գյուղում մասամբ վնասվել են տան (մոտ 40 քմ), անասնագոմի (մոտ 20 քմ) և անասնապահական ֆերմայի տանիքներ:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:

Ապրիլի 10-ին, ժամը 10.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում մասնակի վնասվել են մի շարք տների տանիքներ, իսկ 4-րդ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը (մոտ 180 քմ) ամբողջովին պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա` վնասելով այն (գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով). անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ գյուղում վնասվել է Ս. Ա.-ի տան տանիքը (մոտ 180 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                           

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս