Եղանակը` առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, փետրվարի 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, փետրվարի 24-ին սպասվում է անձրև, փետրվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.60C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.30C