Մայիսի 24-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիսի 3-րդ թաղամասից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վարդան Հ.-ին` իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1982 թ. ծնված Արման Ք.-ին ու 1978 թ. ծնված Գոռ Ք.-ին:
Արդեն քանի ամիս է՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը, և այլք: Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր և գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 16.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/2 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Լիլիթ Խ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն:
2014թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքով կազմվել են թվով 18 տեղեկանքներ:
Յուրաքանչյուր ոք, ինչ աշխատանք էլ կատարելիս լինի, պատք է ազնիվ ու անկեղծ լինի իր մղումներում ու գործողություններում: Այս առումով համամիտ եմ սրբազանի հետ և գտնում եմ, որ ժողովրդին պետք է անկեղծ սրտով ու մաքուր հոգով ծառայես, այնպես, ինչպես Երկնային Տիրոջն ես ծառայում: Կլինի՞ այդ ազնվությունը, մղումների մաքրությունը՝ գործը կհաջողի, քանի որ Տերն ինքն աջակից է ցանկացած լավ նախաձեռնությանը:
Մայիսի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթաշենի 4-րդ թաղամասի 49 շենքի բնակարաններից մեկում 1977 թ. ծնված Գեորգի Գաբոյանի դիակը հայտնաբերելու մասին:
Մայիսի 26-27-ին, 30-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Պարզել է, որ գետի ուժեղ հոսքի պատճառով գետի հենապատը շրջվել է` մոտ 25 մ երկարությամբ:
«Ավտոմատիկայի» «խորտակման» համար Ս.Օհանյանը մեղադրեց գործարանի համասեփականատիրոջը՝ Զ.Թումանյանին, ով, ըստ նախարարի, մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը:
Ընտանեկան բռնության հերթական դեպքի մասին ահազանգել է 21-ամյա աղջիկը, ով հայտնել է, որ հայրը ծեծի է ենթարկել մորը և փակել է տան դուռը` թույլ չտալով նրանց տանից դուրս գալ:
Մայիսի 25-ին, ժամը 14.40-ից մինչև 16.50-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 61 կայանից Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Գարգառ, Յաղդան, Վարդաբլուր, Կուրթան, Գյուլագարակ, Միխայլովկա, Մեդովկա, Օձուն, Հագվի, Կարմիր Աղեկի, Ծաթեր…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ում դին հայտնաբերվել էր 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:20-ի սահմաններում, Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ:
Ոստիկանության ծառայողներն օրերս Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին և նույն թվականին ծնված Կամո Զ.-ին:
Մեղադրողը հետաքրքրվեց, թե ոստիկանության աշխատակիցների նկատմամբ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելով՝ ի՞նչ էր ցանկանում ցույց տալ, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Այդ եղանակով ցանկացել եմ ցույց տալ, որ ոստիկանությունը ոչ թե իրականացնում է հասարակությանը պաշտպանելու ֆունկցիա, այլ ընդհակառակը՝ ոստիկանությունն իրականացնում է հանրությանը, հասարակությանը պատժող ֆունկցիա»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման առումով, պահպանվում են:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Մայիսի 24-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա գետը (վարորդը և երկու ուղևորները բարձրացել են ավտոմեքենայի տանիքին). գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը:
Մայիսի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում զորամասերը բերվել են “Լրիվ” աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:
«Երբեք չեմ զղջացել կատարածիս համար: Ճիշտ է՝ հիմա կորցրել եմ ոտքերս ու աջ ձեռքս, բայց եթե Աստծո հրաշքով վերականգնվեր առողջությունս, և առավոտյան հրամանատարս հրաման տար նման խնդիր կատարելու՝ ես դարձյալ կգնայի այդ քայլին»:
«Տղաս ուշացումով եկել ա, որ մտնի տունը, «պադեզդում» մութ ա եղել, կպել ա դրա ախպոր տղու թեւին: Ասել ա՝ չես կարո՞ւմ քայլես կարգին, տղաս ասել ա՝ մութ ա, չտեսա: Ու ըտենց երկու հոգով սկսել են, սկզբից երկուսով ծեծել են, հետո դանակահարելով սպանել»:
Ս. Սարգսյանը մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը, այնուհետ նաև արտադրող «Դըլինգ ինտերնեշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը:
Այսօր Ազգային ժղովում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ 2014թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ միաժամանակ ներկա էին նախարարներից ոմանք, այդ թվում՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ԱԺ-ում հաճախ չի լինում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Հայրապետյանն ինքը չի մասնակցել դատական նիստին՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով շաբաթ օրը խուզարկություն է կատարվել Արտակ Բուդաղյանի առանձնատանը:
Մայիսի 23-ին Լոռու մարզի Սարատովկա գյուղում 33-ամյա կին է ինքնասպան եղել:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու Կովկասի բնության հիմնադրամի (The Caucasus Nature Fund ) միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել Դիլիջան քաղաքում եւ հարակից համայնքներում, ինչպես նաեւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում:
«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները մենք շատ լրջորեն ուսումնասիրում ենք և ինչպես որևէ այլ խողովակ, հատկապես մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստացվող ահազանգերը մեզ համար կարևոր են, որպեսզի կարողանանք հրատապ ձևով ֆիքսել խնդիրները և այդ խնդիրներին լուծում տանք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք համաձա՞յն է ՄԻՊ գրասենյակի կողմից քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խախտումների հետ: