Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով խուզարկել են Բուդաղյանների տունը. yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով շաբաթ օրը խուզարկություն է կատարվել Արտակ Բուդաղյանի առանձնատանը:

Նույն ժամին խուզարկություն է կատարվել նաև Գորիսի նախկին քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի տանը: Վերջինս կայքի  հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ առաջին անգամ են իր տունը խուզարկում:

Տ. Կարապետյանի խոսքով՝ խուզարկության ժամանակ ինքն իրավապահներին է ներկայացրել իրեն պատկանող օրինական գազային ատրճանակ եւ որսորդական հրացանը, որոնք ամենայն հավանականությամբ ուղարկվել են քննության:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս