
Հայտնաբերվել ու ոչնչացվել են ժամկետանց և առանց մակնշման ապրանքատեսակներ. ՍԱՊԾ

Դեկտեմբերի 8-14-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տեսուչների կողմից իրականացվել են օպերատիվ դիտարկումներ 38 տնտեսավարող սուբյեկտներում:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ օպերատիվ դիտարկումների արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց կամ առանց մակնշման հետևյալ ապրանքատեսակները` մսամթերք 38,8 կգ,կաթնամթերք 5,4 կգ, սպրեդ 3,7 կգ, հրուշակեղեն, 7 կգ, քաղցրավենիք 2,5 կգ, գազավորված ըմպելիք 20 լ, շամպայն 14,2 լ, չիպս 0,4 կգ, մարգարին 2,5 կգ:
Նշենք, որ հաշվի առնելով Ամանորյա տոներին սննդամթերք իրացվելու հանգամանքը և դրանց անվտանգ լինելը պարզելու անհրաժեշտությունը ՍԱՊ ծառայության պետի հրամանով ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-30-ն ընկած ժամանակահատվածում ծառայության կողմից իրականացվում են օպերատիվ դիտարկումներ մասնավորապես մսամթերքի, կաթնամթերքի, ձվամթերքի, հրուշակեղենի, զովացուցիչ ըմպելիքների և շամպայնի իրացման շուկայում: