Ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը նույնպես կազատվեն ԱԱՀ-ից

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունեց երեկ քննարկված նախագծերը, այդ թվում՝ «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով ՀՀ-ում անմաքս առևտրի ռեժիմից կօգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը կազատվեն ԱԱՀ-ից:

ԱԺ-ն ընդունեց նաև ՀՀ պետական վիճակագրական աշխատանքների 2016-2018թթ. եռամյա ծրագիրը: Այն ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար գործունեության ուղղությունները` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը, ծախսերի արդյունավետությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031