Այս տարի Ամասիայում ընդամենը երկու երեխա է ծնվել
asparez.am-ը գրում է. Շիրակի մարզում ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազում կա: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, հատկապես գյուղական համայնքներում է նկատվել ցածր ցուցանիշը:
Մասնավորապես, Ամասիայի առողջության կենտրոնում 2015 թվականի հուվարից մինչ հուլիս մեկ երեխա է ծնվել: Եւս մեկ երեխա հոկտեմբերին է լույս աշխարհ եկել: Նոյեմբերը կրկին բացասական ցուցանիշով է անցել: Այս առողջության կենտրոնում անցած տարավա այս ժամանակահատվածում ծնվել է 6 երեխա՝ երեք տղա եւ նույնքան աղջիկ:
Աղինի առողջության կենտրոնում այս տարի գրանցվել 15 ծնունդ, ինչպես 2014-ի նույն ժամանակահատվածում:
Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում այս տարի ծնվել է 129 երեխա: Նախորդ տարվա այս ժամանակաշրջանում ծնունդների թիվը եղել է 173:
Նվազել է նաեւ մարզի երրորդ քաղաքում՝ Մարալիկում գրանցված ծնելիության ցուցանիշը: Նախորդ տարվա 178-ի համեմատ, ծնունդները 38-ով պակասել են. այս տարի 140 է:
Արթիկի մոր եւ մանկան առողջապահության կենտրոնում եւս այս տարի ցուցանիշը ցածր է. 628 ծնունդ՝ նախորդ տարվա 752-ի փոխարեն:
Ախուրյանի մոր եւ մանկան կենտրոնում պատկերը հետեւյալն է՝ 2014-ին 1279 ծնունդ,իսկ 2015-ին՝ 1119:
Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում ցուցանիշն այսպիսին է՝ 572 եւ 518:
«Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ում եւս ծնունդների թվի նվազում կա: Նախորդ տարվա 991-ի փոխարեն, այս տարի գրանցվել է 798 ծնունդ: