Բաժիններ՝

Թեղուտ գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34ZS640 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 8 մ), ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս