Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:

Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և Հանրապետության մարզերից:

Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 23-24-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ, իսկ դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաներ:

15058

15059

15060

15061

15062

15063

15065

15066

15069

15115

15116

15117

15118

15119

15120

15121

15122

15123

15129

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031