Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրինագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերը:

Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 11:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031