
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Լիա Միսակյանի գործով ներկայացված բողոքները

2015թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, հրապարակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների հիման վրա կայացված որոշումը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հունիսի 15-ի մեղադրական դատավճռի դեմ գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Տաթևիկ Սիրադեղյանի, ինչպես նաև ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանի ու Երեմ Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը: