
Վարդենիսցի փոքրիկի սիրտը վիրահատելու համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է հանրությանը

Սրտի արատով տառապող վարդենիսցի ութամյա Մխիթարը մեկ անգամ արդեն տարել է սրտի վիրահատություն՝ երկու տարեկանում, և պետք է կատարվի երկրորդը:
2015թ. ամռանը երեխայի մոտ վիրահատել նաև աճուկային ճողվացքը: Մխիթարը ժամանակ առ ժամանակ բուժվում և հետազոտվում է Նորքի սրտաբանական հիվանդանոցում և Արաբկիր ԲԿ-ում /բժշկական փաստաթղթերը տե՛ս տեսանյութում/: Քանի որ երեխան արդեն ութ տարեկան է, հետազոտությունների և բուժումների համար կատարում են վճարումներ: Երեխայի սիրտը մոտ 30 տոկոսով է աշխատում, իսկ ծնողները չունեն հնարավորություն, որպեսզի կարողանան հոգալ բուժման ծախսերը: Նորք-Մարաշ ԲԿ-ում Մխիթարին նշանակել են սրտի վիրահատություն, որն արժե 1,5 միլիոն դրամ:
Եթե կլինեն մարդիկ, ովքեր դրամական աջակցություն կցուցաբերեն, կարող են զանգահարել Մխիթարի մայրիկին հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 43 73 72 81, +374 94 73 72 81:
ՎՏԲ-Հայաստան բանկում Մխիթարի մայրիկի` Լաուրա Լևոնի Ավագյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
16037009048402 ՀՀ դրամ, 16037009048403 ԱՄՆ դոլար, 16037009048404 ԵՎՐՈ, 16037009048405 ՌԴ ռուբլի, SWIFT:ARMJAM22:
https://www.youtube.com/watch?v=k1hKtcuQeJ8