Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ:
Այո, միանգամայն իրավացի են այն վերլուծաբանները, ովքեր արձանագրում են քաղաքացիական հասարակության փոքրիկ հաղթանակը և մեր պետության աննշան առաջընթացը: Իրավացի են նրանք, ովքեր պնդում են. տխրելու պատճառ չիք: Հակառակը՝ մեզ բոլորիս պետք է ուրախություն պարգևեն այն կամքն ու համառությունը, որ դրսևորեցին մեր երիտասարդները:
Իշխանական շրջանակներոմ սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, եւ նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29:
Համահայկական խաղերը «Հրազդան» մարզադաշտում տեղի չեն ունենա, քանի որ մարզադաշտի սեփականատեր պատգամավորը հրաժարվել է միջոցառումն իր մոտ ընդունել:
Վերջին օրերին Հայաստանում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում՝ 10 դրամի չափով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք է, որ երիտասարդ ակտիվիստներն իրենց գործն արեցին և հիմա հերթը մասնագետներինն է:
Հուլիսի 6-ին, ժամը 17.36-ին տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր. այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։
Հուլիսի 6-ին, ժամը 13.57-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
39-ամյա Ալմարան երեք երեխաների հետ ապրում է Իջևան քաղաքից դուրս՝ անտառում գտնվող կիսախարխուլ տնակում: Եկամտի որևէ աղբյուր չունեն, զբաղվում են միայն տնամերձ փոքրիկ հողամասը մշակելով:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։
Հուլիսի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարկ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` ներառյալ ժամանցային սրահ, ակումբ, բուժկետ և գրադարան:
Այսօր Ազատության հրապարակում հավաքի ժամանակ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության երիտթևի նախագահ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ իրենց պահանջները ի սկզբանե դրվել են սոցիալական հարթության վրա, բայց դրանք քաղաքական պահանջներ են:
Երևանի կենտրոնում ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու ժամանակ հայ ոստիկանները ձերբակալել են թվով 46 մարդու:
Միջինում բարձրացումը կկազմի 10 % և կտարածվի 1645 աշխատողների վրա: Մինչև տարեվերջ աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի մոտ 110,5 մլն դրամ:
Դավիթ Սանասարյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է անում: Նրա բողոքն ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ՝ հասարակությանը՝ ասելով, թե այսօր Ազատության հրապարակը պետք է բազմամարդ լիներ, ինչն այդպես չէ:
Այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել նաև Բաղրամյան պողոտայից այսօր հեռացված ցուցարարները:
Հուլիսի 6-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Չինչին-Թովուզ ավտոճանապարհի 3-րդ ոլորանին ավտոմեքենա է գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց նրանց երթ չիրականացնել քաղաքում՝ ասելով, որ ոստիկանությունն բավականին ուժեր ունի, որպեսզի կանխի այն:
Հերթական ինքնասպանության դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզում, 73-ամյա թոշակառու կինն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:
Հավաքի մասնակիցները ոստիկանական մեքենայում
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ա.-ի համար քաղաքացի Կ.Ռ.-ի կողմից բերված հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերել են տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված:
Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:
Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:
Ռուս հայտնի էքսցենտրիկ գործարար, մեկենաս, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում նաև «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը փակել է իր Սլոբոդայում գտնվող իր տան դռները, սկսել է վաճառել գույքը ու գնացել է Լեռնային Ղարաբաղ, գրում է vesti.ru-ն: