Ընտանեկան բռնությունները Հայաստանում. Չհրապարակված հանցանքների լուսաբանումը
Ինչպես հաղորդում են Հայաստանի պաշտոնական աղբյուրները, Մարո Գուլոյանը ինքնասպան է եղել` իր տնային խալաթի գոտիով կախվելու միջոցով: Սակայն նրա պարանոցի հետքերը հակասում են պաշտոնական աղբյուրները հաղորդած տեղեկատվությանը: Ընտանիքի անդամները պնդում են, որ Մարոն անընդհատ բռնության է ենթարկվել իր ամուսնու կողմից:
Մարոյի նկարը` նրա ծնողների տանը:

Ամուսնալուծությունից հետո Մարինեն իր ունեցվածքը տեղափոխել է հայրական տուն: Նա որոշել է ամուսնալուծվել՝ ամուսնու կողմից մի քանի անգամ ծեծի ենթարկվելուց հետո: 
Մարինեն կահավորել էր այրված ավտոմեքենան, որտեղ պլանավորում էր ապրել 2-ամյա դստեր հետ. «Իմ կյանքը շատ կարևոր է, որովհետև ես ունեմ երեխա, ով ունի ապագա»,- ասել է նա: 
Մարինեի դուստրը քնել է ավտոմեքենայի ինքնաշեն անկողնում: 
Մարինեն (աջից) հոր հետ դատարկ շշեր է տանում գազալցակայաններում վաճառելու համար: Յուրաքանչյուր 400 լվացված շշի դիմաց նրանք ստանում են 1 դոլար: 
Մարիամ Գևորգյանը (21 տարեկան) բռնության է ենթարկվել իր ամուսնու կողմից և որոշել է գործ հարուցել ամուսնու և նրա ընտանիքի դեմ: Ամուսնու մոտից փախչելուց հետո նա վարսահարդարման դասերի է այցելում: 
Արդուկով արված այրվածքի հետքը երևում է Մարիամի մաշկի վրա: Նրա սկեսուրը հարվածել և այրել է նրան արդուկով: 
Մարիամի ամուսինը՝ Դավիթ Զիրոյանը Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի դատարանի դիմաց: Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: 
Մարիամի մայրը (ձախից), Մարիամը և Մարիամի քույրերը, ինչպես նաև համագյուղացիները ավտոբուսի մեջ` Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց անցկացրած բողոքի ակցիայից տուն վերադառնալու ճանապարհին: 
Մարի Օխոյանը (20 տարեկան) երկու անգամ ամուսնացած է եղել: Նա ասել է, որ ամուսնալուծվել է առաջին ամուսնուց, քանի որ վերջինս նրան ծեծի էր ենթարկում: Նրա երկրորդ ամուսինը բանտում է և նա հիմա միայնակ խնամում է իր երեխաներին: 
Մարիի եղբայրը՝ ձեռքին հեռուստացույցի մի հատված, որը նա գտել է աղբանոցից: 
Ընտանեկան լուսանկարները կախված են հին հանրակացարանի պատից, որտեղ Մարին ապաստան է գտել: 
Քրիստինեն ասել է, որ ամուսինը նրան առևանգել է: Նրա ամուսինը լքել է նրան` մեկնելով Ռուսաստան, ինչից հետո նրա ընտանիքը ետ չի ընդունում նրան: «Եթե իմանայիք, թե ինչքան շատ եմ մտածել ինքնասպանության մասին»,- ասել է Քրիստինեն: «Բայց հետո երեխաներս ասում էին. «Մայրիկ, իսկ ի՞նչ կասես մեր մասին»: 
Զարուհի Պետրոսյանի լուսանկարը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հատակին: Զարուհին մահացել է 2010թ. հոկտեմբերի 1-ին՝ գանգուղեղային վնասվածքից, որը նա ստացել է ամուսնու և սկեսուրի կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում: Նրա մահը կարևոր իրադարձություն էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում: 
Զարուհու ամուսինը՝ Յանիս Սարկիսովը երեսը ծածկել է դատի ժամանակ: 
Զարուհու մահից հետո նրա քույրը՝ Հասմիկը նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել կանանց իրավունքների կազմակերպությունների աջակցությունից հետո: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

