RFID-ը որևէ կապ չի կարող ունենալ տեղեկատվություն հավաքող չիպերի հետ
Վերջերս համացանցում տարածված այն տեղեկատվությունը, որ 2016 թվականի դեկտեմբերից եվրոպայում ծնված երեխաների մաշկի տակ RFID չիպեր կտեղադրվեն, իրար էր խառնել ամբողջ համացանցը:
Որոշ կայքերի հաղորդմամբ՝ այս չիպերը տեղեկություն կհավաքեն երեխայի մասին և ամբողջովին կփոխանցեն երեխայի ծնողների և բժիշկների հեռախոսներին և թաբլեթներին, և այս կերպ ծնողներն ու բժիշկներն ի վիճակի կլինեն հետևել երեխայի առողջությանն իրական ժամանակում:
Սակայն, ինչպես հաղորդում է truthorfiction կայքը, այս տեղեկատվությունը դեռևս 2014 թվականի հունվարի 22-ին էր հայտնվել համացանցում՝ Top Info Post News-ի հրապարակած հոդվածներից մեկում, որտեղ կայքն այս տեղեկատվությունը «պարզ խաբեություն» էր կոչել:
Truthorfiction-ի տեղեկացմամբ՝ RFID-ը (անգլ. Radio Frequency Identification- ռադիոհաճախականության որոշում) ոչ մի կապ չի կարող ունենալ տեղեկատվություն հավաքող չիպերի հետ: Հոդվածում տեղ գտած՝ այսպես կոչված, «RFID չիպերը» ռադիոհաղորդիչներ չեն և անմիջական կապ չունեն արբանյակների հետ:
Պատրաստեց Լիլիթ Հարությունյանը