Բաժիններ՝

Պերմյակովը ցուցմունք է տվել, որ Աիդա Ավետիսյանը գոռացել է. հրապարակվեցին պոլիգրաֆի հետազոտության արդյունքում կատարված եզրակացությունները

Ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությանն գործի քննությունը: Դատարանն այս փուլում շարունակում է քրեական գործի նյութերի հրապարակումը: Հրապարակվեց դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննության եզրակացությունը. խոսքը պոլիգրաֆի կամ ստի դետեկտորի մասին է: Այս փորձաքննությունն իրականացվել է ռուսական կողմում անցկացված քննության ընթացքում:

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վալերի Պերմյակովի նկատմամբ փորձաքննության ընթացքում չեն գրանցվել հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկատվության տիրապետումն այն մասին, որ նա 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում գտնվելով Ավետիսյանների բնակարանում՝ կատարել է մանկահասակ Հասմիկ Ավետիսյանի սպանությունը՝ նրա ուղությամբ կրակոց արձակելով: Գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա կատարել է Հասմիկ Ավետիսյանի սպանությունը՝ սվին-դանակով կտրող-ծակող վնասվածքներ պատճառելով: Գրանցվել են հակաազդակներ այն մասին, որ հաստատում են նրա կողմից տեղեկատվության տիրապետումն այն մասին, թե ինչ է արել երրորդ սենյակում գտնվող աղջիկը՝ Պերմյակովի կողմից սվին-դանակով հարվածներ հասցնելուց առաջ. հավանաբար աղջիկը բարձրանալով՝ կանգնել է՝ բռնվելով մահճակալի եզրից, և լացել է: Պերմյակովի կողմից սվին-դանակով նրան հարվածներ հասցնելու ժամանակ աղջիկը մեջքի վրա ընկել է մահճակալին:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանի սպանության վերաբերյալ Վալերի Պերմյակովը դարձյալ հակասական ցուցմունքներ է տվել. մեկ նշել է, որ սպանել է հրազենով, մեկ՝ սվինով, մեկ՝ կանգնած դիրքում, մեկ՝ պառկած: Այս եզրակացության արդյունքում հանգել են այն հետևության, որ աղջնակին սպանել է սվին-դանակով, սակայն Հասմիկ Ավետիսյանի մարմնին սվին-դանակի հետքեր չեն հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ դա Վալերի Պերմյակովի ներքին համոզմունքն է այդ իրավիճակում:

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա կատարել է մանկահասակ Սերյոժա Ավետիսյանի սպանությունը, այն կատարել է սվին-դանակով՝ հավանաբար հասցնելով 3-4 հարված, հավանաբար նա պառկած է եղել մեջքի վրա և լաց է եղել: Գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա կատարել է Արաքսյա Պողոսյանի սպանությունը՝ նրա վրա կրակոց արձակելով, գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկատվության տիրապետումն այն մասին, թե ինչ դիրքում է եղել Արաքսյա Պողոսյանը կրակոցների արձակման ժամանակ: Հարցերի առաջնային առաջադրման ժամանակ գրանցվել են հակաազդակներ, որոնք վկայում են այն մասին, որ Պերմյակովը տիրապետում է տեղեկատվության, որը չի համապատասխանում նրան, որ նախկինում հաղորդվել է նրա կողմից՝ թեստերի մեջ ներառված ստուգիչ հարցերով: Նախկինում Պերմյակովը ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր կողմից կրակոցներ արձակելիս Արաքսյա Պողոսյանն արթնացել է, նստել և սկսել զանգել հեռախոսով: Հետազոտության ընթացքում գրանցվել են հակաազդակներ, որոնք բնորոշ են տեղեկատվության թաքցմանը: Պերմյակովը թաքցնում է իրական տեղեկատվությունը դիրքի մասին, որում գտնվել է Արաքսյա Պողոսյանը: Նա տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ նա եղել է պառկած՝ թաքնված ծածկոցի տակ:

Կարդացեք նաև

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա կատարել է Արմեն Ավետիսյանի սպանությունը՝ նա վրա ինքնաձիգով կրակոց արձակելով: Հավանաբար Պերմյակովը հայտնել է ճշգրիտ տեղեկություն իրական դիրքի մասին, որում գտնվել Արմեն Ավետիսյանն առաջին կրակոցն արձակելիս. այդ ժամանակ նա հավանաբար վազել է, բացել է դուռը և համարյա մտած է եղել երկրորդ սենյակ, հավանաբար երկրորդ կրակոցի ժամանակ նա արդեն պառկած է եղել հատակին: Գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա կատարել է Հասմիկ Ավետիսյանի սպանությունը՝ նրա վրա ինքնաձիգով կրակոց արձակելով, նա հավանաբար պառկած է եղել սենյակի դռան մոտ, հավանաբար՝ մեջքի վրա, և նոր է փորձել վեր կենալ, եղել է պառկած, չի հասցրել: Գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա է կատարել Սերյոժա Ավետիսյանի սպանությունը՝ նրա վրա ինքնաձիգով կրակոց արձակելով, նա հավանաբար պառկած է եղել, փորձել է վեր կենալ, փաստացի եղել է պառկած, չի հասցրել վեր կենալ: Գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են նրա կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա է կատարել Աիդա Ավետիսյանի սպանությունը՝ նրա վրա ինքնաձիգով կրակոց արձակելով, հավանաբար աղջիկն արթնացել և գոռացել է, ընդ որում, նա եղել է պառկած և ականջակալներով:

Նշենք, որ փորձաքննությունների եզրակացությունների հետևությունների մասի համաձայն՝ գրանցվել են հակաազդակներ, որոնք հաստատում են Վալերի Պերմյակովի կողմից տեղեկության տիրապետումն այն մասին, որ նա այդ արարքները կատարել է միայնակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս