
Կան փակ ավտոճանապարհներ. ՀՀ ՏԿԱԻՆ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ, Մեծ-Սարիար – Կրաշեն, Վերին Գետաշեն-Մադինա, ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:
Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: