Վ. Օսիպյանը և Հ. Պողոսյանը մի քանի անգամ կրկնեցին, որ իրենք բռնություն չեն գործադրելու ու հորդորեցին ցուցարարներին չտրվել սադրանքներին: Ցուցարարներն էլ իրենց հերթին էին հորդորում ոստիկաններին չսադրել մարդկանց: Ոստիկանները նախ ապամոնտաժեցին աղբամաններից կազմված բարիկադները, այնուհետև մոտեցան ցուցարարների կազմած պատնեշին: Ցուցարարներն էլ նստեցին փողոցի մեջտեղում, սակայն ոստիկանները նրանց բռնի ուժով բերման ենթարկեցին:
«Էխո Մոսկվին», անդրադառնալով քիչ առաջ Երևանում Բաղրամյան պողոտայում վերականգնված տրանսպորտային երթևեկությանը, նշում է, որ երթևեկելի մասը բացելուց հրաժարվողներին ոստիկանությունը ձերբակալել է:
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Ալեքսանդր Ամարյանը նկատեց՝ աղանդավորների թիրախում են երեխաները, որոնք հոգևորսության են ենթարկվում ամառային ճամբարներում. «Ես իմացա, որ պետական, այսինքն՝ նորմալ ճամբարները 2-3-ն են, մնացածը՝ քայքայիչ աղանդավորական են: Դրանք տարբեր վայրերում կան՝ Սևան, Հանքավան, Դիլիջան»:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքված մի խումբ երիտասարդ ցուցարարները հայտարարեց, որ իրենք այսօր ժամը 19:00-ին կլինեն Ազատության հրապարակում և այնտեղ կշարունակեն իրենց բողոքի ակցիան: Նրանք հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակվելու է մինչև չկատարվեն իրենց պահանջները:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, ով, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների՝ մահացել է:
Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև, որպես միջնորդ հանդես եկած, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Մատինյանը:
Բաղրամյան պողոտայից, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բերման է ենթարկվել 46 ցուցարար, որոնցից 6-ն անչափահաս են եղել: Անչափահասներն անմիջապես ազատ են արձակվել, իսկ մյուսները ազատ կարձակվեն առաջիկա ժամերի ընթացքում:
Հուլիսի 6-ին, ժամը 07.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 46 անձ, 6-ն անչափահաս են եղել, որոնք անմիջապես ազատ են արձակվել:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանները հենց այսօր ցրեցին ցուցարարներին, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ դա պայանավորված է ցուցարաների` աղբամանները քայլ-քայլ առաջ տանելու ոոշմամբ:
Քիչ առաջ ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին Արգիշտի Կիվիրյանին, ով փորձում էր միանձնյա կրկին փակել Բաղրամյան պողոտան: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ Կիվիրյանը կարող է անել ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտան բացելու կապակցությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցմության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողներին ասաց, որ ոստիկանական գործողությունների վերաբերյալ իրենց քաղաքական գնահատականը կտան ավելի ուշ, իսկ հիմա հետևում են, որպեսզի ոստիկանական բաժանմունքներ տարված քաղաքացիների նկատմամբ բռնություն չկիրառվի:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներից մեծ մասին բերման ենթարկեց պողոտայից:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ ասելով, թե լրագրողները իրենց «բարձունքում չէին», որովհետև իրենք հորդորում էին նրանց մայթերից աշխատել, չխանգարել իրենց աշխատանքը, բացել պողոտայի երթևեկելի մասը, սակայն լրագրողներն այդպես էլ չհետևեցին իրենց կոչերին:
Քիչ առաջ ոստիկանությունը ցուցարարներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից: Նրանցից շատերին ոստիկանությունը տեղափոխեց ոստիկանական բաժանմունքներ:
Ոստիկանությունը քիչ առաջ անցամ գործողությունների: Նրանք փորձում են Բաղրամյան պողոտան ազատել ցուցարարներից:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների գործով ձերբակալված Արա Բադուաղյանին երեկ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Արա Բուդաղյանին կալանավորելու մասին, ինչը բավարարվել է:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին կոչ արեց դուրս գալ Բաղրամյան պողոտայից և կանգնել աջ կամ ձախ մայթեզրին և չխանգարել ոստիկանության օրինական գործողություններին:
Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ գործադրել: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանների մոտ նույնիսկ մահակներ չկան:
Բաղրամյան պողոտայում 168.am-ի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն ասել է, որ ոստիկանությունը պողոտայից աղբամանները տեղափոխել է դատարանի որոշման արդյունքում:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ եկավ Բաղրամյան պողոտա: 168.am-ի հետ զրույցում՝ նա ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան չբացվի: Խոսելով ոստիկանության հայտարարությունների մասին, թե իրենք բռնություն չեն գործադրելու ցուցարարների նկատմամբ, Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ նախկինում էլ են եղել նման հայտարարություններ, սակայն ջրցան մեքենաներով ցրեցին ցուցարարներին:
Ոստիկանությունը փորձում է կանխարգելիճ միջոցներ կիրառել, որովհետև այսօր արդեն բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ժամկետ տրված եղել է մինչև 21.00-ը, որ եթե բողոքի ակցիայի պահանջները չկատարվեն, աղբամանները առաջ են տարվելու:
Այս պահին կարմիր բերետավորները կանգնել են աղբամանների դիմաց, իսկ հետևի կողմից ոստիկանները հեռացնում են աղբամանները:
168.am-ը բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ զրուցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների ու դրանց նշանակության մասին:
168.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից տեղեկացնում է, որ այս պահին ակտիվիստները ոստիկաններից ժամանակ են խնդրում տեղափոխվելու համար, սակայն ոստիկանները ժամանակ չեն տալիս:
Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից:
Ուրեմն երեկ իմացա, որ համակուրսեցիներիցս մեկին ազատել են աշխատանքից, ով աշխատում էր ոստիկանական համակարգում՝ որպես մետրոյի անվտանգություն պահպանող:
Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հետո կարմիր բերետավորները պատ են կազմել բարիկադների մոտ:
«Կա «պսեվդոպառլամենտական հանրապետություն» հասկացությունը, որի դեպքում իրականում էլի դատարանները կախված են լինում իշխանությունից, երբ այդ պառլամենտական կոչված հանապետությունը լինում է մեկ կուսակցության կամ խունտայի իշխանություն: Ես համոզված եմ, որ եթե մենք անցնենք պառլամենական հանրապետության, կվարկաբեկվի պառլամենտական հանրապետության իմաստը»: